ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանի հոգեհանգստյան արարողությունը կկայանա հոկտեմբերի 9–ին

ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանի հոգեհանգստյան արարողությունը կկայանա հոկտեմբերի 9–ին
08.10.2017 | 17:00

ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ, խեցեգործ Հմայակ Բդեյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 9–ին` ժամը 18։00–ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Նկարչին վերջին հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 10–ին, ժամը 14։00–ին` նկարիչների միությունից։

Հմայակ Բադեյանը ծնվել է 1925 թվականին, Թբիլիսիում: 1943-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1947-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում։ 1959 թվականին տեղափոխվել է Երևան: 1961-1964 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում:

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ Հմայակ Բդեյանը պարգևատրվել էր Մովսես Խորենացի մեդալով, որը վաստակաշատ արվեստագետին հանձնել էր ՀՀ մշակույթի նախարարը:

Դիտվել է՝ 1360

Մեկնաբանություններ